Լուսանկարը՝ համացանցից
Հայաստանում Չեխիայի դեսպանության կազմակերպած տոնական միջոցառման շրջանակում երեկ տեղի է ունեցել նաեւ Խանջյան 7 շենքի ճակատին նկարված, չեխ մեծանուն նկարիչ Ալֆոնս Մուխայի գործերից մեկով ներշնչված մուրալի բացումը: Հսկայական որմնանկարի հեղինակը երիտասարդ նկարիչ Ռոբերտ Նիկողոսյանն է:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ավտոապահովագրողների բյուրոն ո՞ր դեպքում է հատուցում տուժած անձանց պատճառված վնասները:
Արամ Հարությունյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ բյուրոն Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցում է տուժած անձանց պատճառված վնասները, եթե`
l վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է: Այս դեպքում Բյուրոն Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցում է միայն տուժած անձանց պատճառված անձնական վնասները:
l Վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր:
l Վնասը պատճառվել է հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ:
l Վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունը ճանաչվել է անվճարունակ (սնանկ), եթե նա, օրենքի համաձայն, պարտավոր էր հատուցել պատճառված վնասը:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ երաշխավորման ֆոնդը գոյանում է Բյուրոյի անդամների կողմից կատարվող միանվագ, պարբերական եւ լրացուցիչ վճարներից, օրենքով սահմանված այլ ձեւերով ներդրված միջոցներից, ինչպես նաեւ այն ակտիվներից, որոնցում ներդրվել են դրանք, եւ դրանց կառավարման արդյունքում ստացված եկամուտներից: Երաշխավորման ֆոնդի միջոցները սեփականության իրավունքով պատկանում են Բյուրոյին: Դրանք կարող են օգտագործվել բացառապես Երաշխավորման ֆոնդի համար օրենքով սահմանված նպատակներով եւ դեպքերում: