ՍԴ-ն հրապարակել է իշխանության «սրտի դատավորների» համատեղ հատուկ կարծիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը որոշեց, որ 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանն ու Դավիթ Խաչատուրյանը համատեղ հատուկ կարծիք են հայտնել, որը հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում:

«Սահմանադրությունը չի ընդունվել ո՛չ Սահմանադրական հանձնաժողովի, ո՛չ էլ Գերագույն խորհրդի կողմից։ Այս մարմիններում քաղաքական գործընթացների միջոցով Սահմանադրության նախագծի տեքստի տեխնիկական աշխատանքի հետևում թաքնված հակադիր դիրքորոշումների հաշտեցման քաղաքական լուծումները չեն կարող Սահմանադրական դատարանի որևէ դատավորի համար ուղղորդիչ, եթե առհասարակ՝ որևէ կարևորություն պարունակել Սահմանադրության դրույթների մեկնաբանման հարցում։

Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող, քաղաքական ուժերի կամ դրանց ներկայացուցիչների կամ նախագծման աշխատանքներում ներգրավված անհատ իրավաբանների կամ իրավաբանական ծառայություններ մատուցող ստորաբաժանումների նպատակներին, քաղաքական մարմինների մտայնություններին, իրավունքի դպրոցների նախընտրություններին, քաղաքական ծրագրերին և նպատակներին նախընտրություն և գնահատական տալով, առաջնորդվել բոլորովին այլ՝ իր իշխանազորությամբ այս ողջ համախմբի նկատմամբ գերակա դիրք ունեցող Սահմանադրի կամքը բացահայտելու հարցում։

Ի վերջո, սահմանափակելով մեր հատուկ կարծիքը, չենք կարող բավարար չափով երախտապարտ լինել ՍԴՈ-1749 որոշմամբ Սահմանադրության և Հռչակագրի հարաբերակցության առնչությամբ համախոհություն արտահայտած մեր այն դատավոր գործընկերներին՝ համախոհության համար, որոնք` 18 ա) բացառել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան Սահմանադրի իրավազորության շրջանակը սահմանափակելու իրավական հնարավորությունը՝ վերջինիս կամաարտահայտության բացակայության պայմաններում, Սահմանադրության անփոփոխ դրույթների (նախաբանում՝ սկզբունքների և նպատակների) ցանկը Սահմանադրական դատարանի հայեցողությամբ ավելացնելու միջոցով, և բ) արդյունքում՝ արմատապես մերժել են Սահմանադրության գերակայության ապահովման միջոցով Սահմանադրի կամքի գերակայության իրենց առաքելությունը ձևախեղելու՝ Սահմանադրին Սահմանադրական դատարանի կամքը թելադրելու հետևանքը. գ) ընդգծված հարգանքով պաշտպանել են Սահմանադրության բովանդակային ծավալում որևէ՝ «հայոց պետականության հիմնարար սկզբունքի կամ համազգային նպատակի» ընտրության հարցի՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի լուծման բացառիկ իրավազորության սահմանները»,- նշված է համատեղ հատուկ կարծիքում:

Դատավարների համատեղ հատուկ կարծիքն ամբողջությամբ` հղմամբ:




Լրահոս