
Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է, որ Գազայի հատվածում ապրող երեխաների 90%-ը տառապում է սննդի պակասից:
«Վերջին 12 ամիսների ընթացքում Գազայի հատվածում մարդիկ տառապել են սովից, իսկ երեխաների 90%-ը տառապում է սննդի պակասից: Մարդկային տառապանքը չպետք է դառնա նորմալ երևույթ», – գրել է կազմակերպությունը սոցցանցերում:
Կազմակերպությունը նաև վերահաստատել է շարունակվող ճգնաժամը դադարեցնելու համար աշխատելու անհրաժեշտությունը: