
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 20-ին, ժամը 15:55-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկ մոտակայքում ավտոկռունկը թեքվել է և հենվել շենքին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Միկրոշրջան թաղամասի 2-րդ փողոցում ավտոկռունկը կողաշրջվել է և ընկել երկհարկանի շինության և արտաքին լուսավորության լարերի վրա, ինչի հետևանքով ձևախախտվել է շինության արտաքին պատը (մոտ 25 քմ) և փլուզվել մոտ 2 քմ հատված. տուժածներ չկան:
Ըստ աղբյուրի՝ փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:
Կողաշրջված ավտոկռունկն ուղղվել է հատուկ տեխնիկայի միջոցով: