Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան է նշանակել ԱՄՆ-ում ծնված Յեչիել Լեյթերին: Այս մասին հայտնում է Reuters–ը:
Յեչիելը նախկինում զբաղեցրել է ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
Նշվում է, որ Լեյթերի որդին զոհվել է անցյալ տարի Գազայի հատվածում պաղեստինյան «Համաս» խմբավորման դեմ պատերազմի ժամանակ, երբ ծառայել է իսրայելական բանակում։