ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ պատճառով Փաշինյանը Բադասյանին հեռացրեց պաշտոնից. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվա պաշտոնանկություններից ամենաանսպասելին թերեւս ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանինն էր:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հաճախ է դժգոհել իրավապահ համակարգից, բայց երբեւէ հրապարակավ դժգոհություն չի հայտնել Ռուստամ Բադասյանի գլխավորած ՊԵԿ-ի աշխատանքից: Մեկ գիշերվա մեջ, սակայն, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի միջոցով պաշտոնանկ արեց Բադասյանին:

Իսկ ո՞րն է եղել այս անակնկալ պաշտոնանկության պատճառը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ռուստամ Բադասյանի նշանակման առաջին իսկ օրվանից Նիկոլ Փաշինյանը նրա առջեւ խնդիր է դրել՝ հարկերի, տուգանքների, դատական ակտերի միջոցով պետբյուջե լցնել:

ՊԵԿ նախագահը, սակայն, Փաշինյանի այս առաջադրանքը չի կարողացել իր սրտով կատարել:

ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում հարկային մուտքերի մասով դժգոհություններ է հնչեցրել, նաեւ մեղադրել է Բադասյանին, որ որեւէ նախկին պաշտոնյայից չի կարողացել գումարներ հետ վերցնել:

Ռուստամ Բադասյանն էլ իր հերթին պատճառաբանել է, որ սոցիալական նման պայմաններում չի կարող այդքան բարձր հարկեր ու տուգանքներ կիրառել:

Արի ու տես, որ Փաշինյանին սա չի բավարարել ու որոշել է պաշտոնանկ անել Ռուստամ Բադասյանին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սոնա Գրիգորյան




Լրահոս