![](https://armlur.am/wp-content/uploads/2024/11/467809837_1032227902039199_5996664443689983396_n-e1732282269679.jpg)
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան։
«Մկրտիչը 33 տարեկան էր, Հայաստանի առաջնությունների բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող, ֆեդերացիայի լավագույն մարզիկներից։
Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի ողջ անձնակազմը վշտակցում է Մկրտիչ Ղազարյանի ընտանիքին և հարազատներին»,- նշված է հաղորդագրությունում։