
Դերասանուհի, պրոդյուսեր Իննա Խոջամիրյանը իր ինսագրամյան էջում ֆոտոշարք է տեղադրել, որով շնորհավորել է հայկական հեռուստատեսության տարեդարձը։ Հրապարակմանը կից նա գրել է.
«Հեռուստատեսությունը տարիներ առաջ դարձավ իմ տունը, իմ ոգևորությունը, իմ սիրելին… որտեղ անցել են լավագույն տարիներս… ու դեռ մի ամբողջ ճանապարհ կա առջևում:
Հիմա ժամանակ առ ժամանակ հեռուստատեսությունն ամփոփվում է իմ փոքրիկ համակարգչի մեջ։
Այսօր հայկական հեռուստատեսության տարեդարձն էր և հեռուստատեսության աշխատողի օրը:
Շնորհավորում եմ բոլորիս, Բգ»:
Էմմա Մարտիրոսյան