Կանադայի արևելյան նահանգներում տեղացած ձյունը ուսումնական հաստատություններում դասերի չեղարկման պատճառ է դարձել, ինչպես նաև ուղղումներ է մտցրել օդային տրանսպորտի աշխատանքի մեջ։ Այս մասին հայտնում է CTV հեռուստաալիքը։
Կանադայի եղանակային ազգային բյուրոյի տվյալներով՝ Նյու Բրունսվիկ և Քվեբեկ նահանգներում տեղումները կարող հասնել մինչև 15-25 սմ։ Սաստիկ եղանակը կազդի նաև Օնտարիոյի արևելյան շրջանների վրա:
Այս առնչությամբ այս շրջանների որոշ թաղամասեր որոշել են չեղարկել դասերը դպրոցներում և մանկապարտեզներում։ Օդանավակայանները հայտնում են տասնյակ չվերթների ուշացումների մասին: Ուղևորներին խնդրում են օդանավակայան մեկնելուց առաջ ստուգել իրենց թռիչքների կարգավիճակը։