ԱՎԱՐՏՎԵՑ «ԱՌԱՏԱՁԵՌՆ ՆՈՅԵՄԲԵՐ» ԱԿՑԻԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 3-ին՝ «Առատաձեռն երեքշաբթի», միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում պատմում են բարեգործությանը իրենց մասնակցության եւ այն կազմակերպությունների մասին, որոնց վստահում եւ օգնում են: Այդ օրն ավարտվում է «Առատաձեռն նոյեմբեր» բարեգործական ակցիան, որը նախաձեռնել է Yandex Armenia-ն՝ երկրում բարեգործությանն աջակցելու նպատակով:

 

Ամբողջ նոյեմբեր Yandex Go-ի ծառայությունների օգտատերերը կարող էին միանալ «Առատաձեռն նոյեմբեր» բարի նախաձեռնությանը։ Բավական էր ուրբաթ օրերին տաքսի, առաքում կամ սնունդ պատվիրել։ Տաքսիների եւ առաքման բոլոր սակագներում յուրաքանչյուր 10 կմ-ի համար ընկերությունը բարեգործությանը փոխանցել է 5 դրամ: Իսկ սննդի յուրաքանչյուր ուրբաթօրյա պատվերի համար՝ սկսած 3000 դրամից, ընդհանուր գումարին ավելացրել է եւս 30 դրամ։ Yandex Armenia-ն ավելացրել է ակցիայի հինգ օրերի ընթացքում ստացված գումարը։ Ակցիայի արդյունքներով՝ «Հայաստանի մանուկներ» (ՔՈԱՖ), «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ», «ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ» բարեգործական կազմակերպություններին կփոխանցվի 4 570 000 դրամ:

«Մեր առաջնային նպատակը յուրաքանչյուր երեխային անհրաժեշտ բժշկական օգնությամբ ապահովելն է։ Մենք երախտապարտ ենք Yandex Go-ին մեր առաքելությանը հավատալու համար եւ բոլոր նրանց, որոնք աջակցել են մեր հիմնադրամին, հետեւաբար՝ նաեւ օգնել Հայաստանի երեխաներին, – ասել է «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ»-ի հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, – Ձեր առատաձեռնությունը թույլ է տալիս մեզ իրականացնել կենսական անհրաժեշտության բուժումներ երեխաների համար: Նման արշավներն ընդգծում են հավաքական ջանքերի փոխակերպող ուժը»:

Yandex Armenia-ի նախաձեռնած «Առատաձեռն նոյեմբեր» ակցիան երկրում անցկացվեց երկրորդ անգամ։ Սա երկրում բարեգործության աջակցության նախագծերից մեկն է միայն: Օրինակ՝ Yandex Go-ն օգնում է նաեւ կազմակերպել անվճար ուղեւորություններ եւ առաքումներ Հայաստանի մի քանի բարեգործական կազմակերպությունների շահառուների համար: Այսպիսով՝ ծրագրի մեկնարկից սկսած՝ օգնություն է ստացել 150 մարդ. կատարվել է ավելի քան 4000 ուղեւորություն եւ առաքում։

2024 թ. բարեգործական կազմակերպությունների, ակցիայի մասնակիցների մասին տեղեկատվություն

l «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է՝ ուղղված Հայաստանի գյուղաբնակ երեխաների կյանքի փոխակերպմանը կրթության, առողջապահության, սոցիալական աշխատանքի եւ տնտեսական զարգացման համապարփակ ծրագրերի միջոցով։ ՔՈԱՖ-ը կենսական նշանակության մի շարք ծառայությունների հասանելիություն է ապահովում իր նորարար ծրագրերի միջոցով, որոնց հիմքում արդյունավետ ուսումնառության, բարեկեցության եւ ստեղծարարության խթանումն է։ Հիմնադրամը նաեւ աջակցում է երիտասարդների մտահորիզոնի ընդլայնմանը՝ այդպիսով ոգեշնչելով նրանց կերտել ավելի փայլուն ապագա։

l «ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ» – Հայաստանում միակ հիմնադրամն է, որն ամբողջությամբ նվիրված է էպիլեպսիա եւ այլ բարդ նյարդաբանական հիվանդություններ ունեցող երեխաների աջակցությանը: Հիմնադրամը երեխաներին ապահովում է անհրաժեշտ դեղորայքով, կազմակերպում է ախտորոշիչ եւ գենետիկ հետազոտություններ: Հիմնադրամը բուժման հասանելիությունը բարելավելու նպատակով ակտիվորեն համագործակցում է բժիշկների ու առողջապահության նախարարության հետ եւ բարեգործական միջոցառումներ, մազմատեսակ ակցիաներ է անցկացնում՝ ուշադրություն հրավիրելով մանկական էպիլեպսիայի եւ այլ նյարդաբանական հիվանդությունների խնդրի վրա:

l «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ» – բարեգործական կազմակերպություն, որն աջակցում է առողջական ծանր խնդիրներ ունեցողերեխաներին՝ ապահովելով բուժման հասանելիություն ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային առաջատար կլինիկաներում: Հիմնադրամը ժամանակակից բժշկական սարքավորումներով է զինում հիվանդանոցները եւ նպաստում բժիշկների մասնագիտական առաջընթացին, որպեսզի նրանք կարողանան ապահովել օգնության ամենաբարձր մակարդակ: Կազմակերպությունն իրականացնում է նաեւ հիվանդությունների կանխարգելման եւ վաղ հայտնաբերման ծրագրեր՝ նվազեցնելով մանկական մահացությունը եւ բարելավելով երեխաների կյանքի որակը:

 




Լրահոս