![](https://armlur.am/wp-content/uploads/2024/12/1986876500_0_241_2887_1864_1920x0_80_0_0_b558146311c736999b51120b81342132.jpg.webp)
Իրաքը շաբաթ օրը ընդունել է ավելի քան հազար սիրիացի զինվորների, ովքեր թույլտվություն են խնդրել հատել սահմանը, հայտնում է իրաքյան INA գործակալությունը՝ հղում անելով անվտանգության աղբյուրին։
«Սիրիական բանակի հազարից ավելի զինվորականներ խնդրել են Իրաք մտնել Ալ-Քաիմ սահմանային անցակետով։ Զինվորներին ընդունել են, նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն»,- ասել է գործակալության աղբյուրը։
Ահաբեկչական Հայաթ Թահրիր ալ-Շամ խմբավորումը, այսպես կոչված, սիրիական զինված ընդդիմության մաս կազմող մի շարք զինված կազմավորումների հետ, նոյեմբերի 29-ին լայնածավալ գործողություն է սկսել՝ Իդլիբի հյուսիսից շարժվելով դեպի Հալեպ։
Մեկ օր անց՝ նոյեմբերի 30-ին, ահաբեկիչների վերահսկողության տակ է անցել Սիրիայի և դրա շրջակայքի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ ներառյալ միջազգային օդանավակայանը և Քուվեյրիս ռազմական օդանավակայանը։