![](https://armlur.am/wp-content/uploads/2024/12/photo_2024-12-12_12-08-49.jpg)
Այսօր՝ ժամը 14:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ (5 պայթյուն՝ Բերքաբեր գյուղի հարակից հատվածում, և 1 պայթյուն՝ Կիրանց գյուղի հարակից տարածքում):
Մասնավորապես՝
Բերքաբեր գյուղից դեպի արևելք՝ շուրջ 910 մետր հեռավորության վրա, կիրականացվի 4 պայթյուն.
Բերքաբեր գյուղից դեպի արևելք՝ շուրջ 1250 մետր հեռավորության վրա, կիրականացվի 1 պայթյուն.
Կիրանց գյուղից դեպի հյուսիս-արևելք՝ շուրջ 1350 մետր հեռավորության վրա, կիրականացվի 1 պայթյուն:
«Հարակից բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: