ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խայտառակ իրավիճակ` Վիեննա-Երևան թռիչքի ընթացքում. ուր են անհետացել մարդկանց ուղեբեռները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղ առավոտից ArmLur.am-ը ահազանգեր է ստանում, որ եղանակի պատճառով մի շարք ինքնաթիռներ չեն կարողանում վայրէջք կատարել Զվարթնոց օդանավակայան։

Հայաստանի Քաղավիացիայից պարզաբանել էին, որ մի շարք թռիչքներ հետաձգվել են, իսկ մոտավորապես 8 ռեյս վայրէջք են կատարել իրենց պահեստային օդանավակայաններում, հիմնականում Թբիլիսիի։

Վիեննայից Երևան ժամանող ինքնաթիռը ևս մառախուղի պատճառով իջել է Թբիլիսիի օդանավակայան ու Երևան դեռ չի ժամանել։ Ընդ որում, քաղաքացիների մի մասին առաջարկել են հետ վերադառնալ Վիեննա, մի մասն էլ եկել է Թբիլիսի։

Պարզվում է, որ անորոշ իրավիճակն այսքանով չի ավարտվում։

ArmLur.am-ը Վիեննա-Երևան OS 425114 թռիչքի ուղևորներից ահազանգեր է ստանում, որ իրենց ուղեբեռերը անհետացել են, Թբիլիսիի օդանավակայանից քաղաքացիներին ասել են, որ իրենց ուղղաթիռը վայրէջք է կատարել առանց ուղեբեռի։

ArmLur.am-ը կապ հաստատեց նաև «Ավստրիական ավիաուղիներ»-ի հայաստանյան մասնաճյուղի հետ, որտեղից էլ ասացին, թե պետք է օդանավակայանի կորած և գտնված ուղեբեռների բաժին դիմեն։

Ստացվում է քաղաքացիներին անհարմար ու անորոշ վիճակի մեջ են դրել ու չկա մի կառույց, որը կպարզաբանի ուղեւորներին, թե ինչ է սպասվում իրենց ուղեբեռներին, ինչպես կարող են գտնել այն։

Մանրամասները՝ տեսանյութում

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս