
Գորիս համայնքում սաստիկ քամի է:
Սաստիկ քամու հետևանքով մի շարք ծառեր են տապալվել և էլեկտրահաղորդման լարեր պոկվել։ Քամին շարունակվում է։ Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից։
«Խնդրում ենք բնակիչներին՝
– Զգուշություն ցուցաբերել ծառերի տակ կայանված մեքենաների հարցում
– Հեռու մնալ պոկված էլեկտրահաղորդման լարերից»,- նշվում է հաղորդագրության մեջ։