
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2024-2025 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Քննությունները կանցկացվեն՝
հունվարի 13-ին՝ «Հայոց լեզու և գրականություն»,
հունվարի 15-ին՝ «Մաթեմատիկա»,
հունվարի 17-ին՝ «Հայոց պատմություն»: