
Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը չեղարկել է Միներալնիե Վոդիի և Սոչիի օդանավակայաններից դեպի Ադրբեջան չվերթները: Այդ մասին հայտնել է Интерфакс-ը՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ պատճառը Ադրբեջանի ավիացիոն իշխանությունների կողմից թռիչքների թույլտվության հետկանչումն է:
Ավելի վաղ մի քանի արտասահմանյան ավիաընկերություն դադարեցրել էր չվերթները դեպի Ռուսաստան՝ դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետաքննության ֆոնին: Դրանց թվում են ադրբեջանական AZAL-ը, ղազախական Qazaq Air-ը, իսրայելական El Al-ը, էմիրաթական Flydubai-ը: