ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկաններն են ռումբը գցել նրա գրպանը․ ինչու է դատապարտյալը կտրել ոտքի «բրասլետն» ու փախել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում Վանաձորում բռնության ենթարկված դատապարտյալի ապագա կինը՝ Գրետա Առաքելյանը մանրամասներ է հայտնել, թե ինչ է կատարվել իր եւ իր ապագա ամուսնու հետ:

Ավելի վաղ shamshyan.com-ը գրել էր, որ հունվարի 7-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկւթյւոններ են ստացվել, որ ՀՀ նախկին քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով դատապարտյալը, ով խուսափում է ազատազրկումից և ՀՀ քր. օր.-ի 254 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով դատաքննությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող քաղաքացին գտնվում է Վանաձոր քաղաքի Լանջային փողոցի տներից մեկում:

Արդյունքում, Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Ա. Ա.-ն հայտնաբերվել է այդ հասցեում և նրան ոստիկաններն առաջարկել են իրենց հետ միասին կամովի ներկայանալ Լոռու մարզային քրեական վարչություն, սակայն Ա. Ա.-ն դանակով հարձակվել է ոստիկանության ծառայողներից մեկի վրա՝ փորձելով հարվածել նրան:

Բարեբախտաբար, քրեական ոստիկանության ծառայողը բռնել է նրա ձեռքից, բայց դանակի շեղբը վնասել է ոստիկանության ծառայողի ձեռքը, ինչից հետո քրեական ոստիկանները փորձել են վնասազերծել Ա. Ա.-ին:

Ոստիկաններին հաջողվել է բռնել նրա աջ ձեռքը, որից հետո Ա. Ա.-ն մյուս ձեռքը տարել է վերարկուի ձախ գրպանը, այնտեղից հանել նռնակ ու բութ մատը մտցնելով նռնակի պաթուցիչի մարտական օղակի մեջ՝ փորձել է քաշել նռնակի պայթուցիչի գործարկման օղակը՝ սպառնալով պայթեցնել բոլորին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս