Հայաստանի Հանրապետությունը շատ զբոսաշրջիկների սիրելի ուղղություններից մեկն է, քանի որ նրանց կարծիքով մատչելի երկիր է Հայաստանը, բացի այն, որ ունի հրաշալի, գեղեցիկ, պատմական տեսարժան վայրեր։
Բացի զբոսաշրջիկներից անգամ տեղի հայերի համար է Հայաստանն անդադար բացահայտվող երկիր և նախընտրելի զբոսաշրջության համար, քանի որ կան շատ վայրեր, որոնք նոր են բացահայտվում և կան շատ վայրեր էլ, որոնք պետք է մի քանի անգամ այցելել։
ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, թե 2024 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր ամիսներին ներքին զբոսաշրջությունն ինչ նպատակներով է եղել և քանի՞ ներքին զբոսաշրջիկ է եղել։
2024 թվականի հունվարից սեպտեմբեր ամիսներին ներքին զբոսաշրջիկների քանակը եղել է 2․046․508 մարդ, որոնցից գործնական նպատակով են եղել 519․575-ը։
Հանգստի և ժամանցի նպատակով ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 1․837․996-ը, կրթության նպատակով՝ 15․768-ը, բուժման նպատակով՝ 65․519-ը, իսկ այլ նպատակով՝ 76․070-ը։
Համեմատելով 2023 թվականի վիճակագրության հետ, կարելի է արձանագրել, որ 2024 թվականին ներքին զբոսաշրջությունը զարգացել է։
Հավելենք, որ ներքին զբոսաշրջիկներ կարող են համարվել նաև օտարերկրացիները, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան