Հայաստանը դահուկավազքի աշխարհի գավաթի հերթական փուլին կմասնակցի երկու մարզիկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի դահուկավազքի երկու ներկայացուցիչներ կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:

Ֆրանսիայում մեկնարկած դահուկավազքի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին Հայաստանից կմասնակցեն երկրի բազմակի չեմպիոններ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը:

Ֆրանսիայում ընթացող աշխարհի գավաթի այս փուլը կեզրափակվի հունվարի 19-ին:




Լրահոս