Հայաստանի Հանրապետությունից ապասատան հայցող ադրբեջանցի ընտանիքի հայցը բավարարվել է ՝ նրանց ապաստան է տրամադրվել: Այս մասին armlur.am-ը տեղեկացավ Միգրացիոն պետական ծառայությունից:
Հիշեցնենք, որ 5 հոգուց բաղկացած ադրբեջանցի ընտանիքի հայրը ՝ Ջավիդ Օրուջևը, հունվարի 29-ին դիմել էր հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ՝ Հայաստանից քաղաքական ապաստան խնդրելով:
Նման քայլը նա բացատրել էր ադրբեջանակն իշխանությունների՝ իր ընտանիքի հանդեպ ճնշումներով:
Օրուջևը պատմել էր, որ ճնշումները իր կնոջ՝ հայկական արմատներ ունենալու հետևանք են:
Անի Ղազարյան