
Հունվարի 20-ին, ժամը 02:42-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բեռնատար է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:07-ին, մարվել՝ 05:07-ին: Այրվել է «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Տ․):