Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 13-19-ը:
Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունվարի 13-19-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.37 մ (19.01.25թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 2 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունվարի 13-19-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434 մլն. մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից հունվարի 19-ը ներառյալ՝ 1.178 մլն. մ³: