Արման Ծառուկյանը վնասվածքի վերաբերյալ մանրամասներ է հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը ինսայդեր Արիել Հելվանիին տված հարցազրույցում մանրամասներ է հայտնել մեջքի վնասվածքի մասին: Հիշեցնենք,որ այդ վնասվածքի պատճառով նա հրաժարվել էր մասնակցել գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտին:

«Ամեն ինչ լավ էր, բայց վերջին օրը՝ չորեքշաբթի մարզումից հետո, ես պառկեցի քնելու և սկսեցի ցավ զգալ մեջքիս հատվածում։ Ցավերի պատճառով չկարողացա քնել ամբողջ գիշեր: Հաջորդ օրը մտածեցի, որ ամեն ինչ լավ կլինի, ասուլիսից հետո սկսեցի քաշս նվազեցնել: Հեծանիվ էի քշում, երբ մեջքիս ցավերը սաստկացան և ուղղակի չէի կարողանում շարժվել:

Ապաքինվելուց հետո պատրաստ կլինեմ մենամարտել Չենդլերի և Օլիվեյրայի հետ, այնուհետև կրկին փորձել հավակնել տիտղոսի: Տանն եմ դիտել UFC 311-ը, ուրախ եմ Մերաբի հաղթանակի համար »,- ասել է 28-ամյա մարտիկը:




Լրահոս