ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդա՞ր է՝ 30-40 տարի առաջվա գույքի ծագումն եք պահանջում. հարց՝ դատախազի տեղակալի թեկնածուին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտարարված մրցույթին բավարարվել են երկու հավակնորդների՝ Էդգար Արսենյանի և Գևորգ Քոչարյանի հայտերը։ Թե կոնկրետ որ օրը կլինի մրցույթը, դեռևս հայտնի չէ, բայց ըստ օրենքի՝ այն պետք է անցկացվի մրցույթի համար դիմելու վերջնաժամկետից առավելագույնը մեկ ամսվա ընթացքում։
Մրցույթի համար հայտերի ընդունման վերջնաժամկետը եղել է 2024-ի դեկտեմբերի 25-ը, այսինքն՝ մինչև այս տարվա հունվարի 25-ը մրցույթը պետք է կայանա։ Արսենյանը եղել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատախազ։
Սարգսյանը, հիշեցնենք, արդարացվել է, այժմ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել և պահանջում է Սարգսյանին մեղավոր ճանաչել։ 2024-ի տարեվերջին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի SMS-ից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել։
Ստացվում է՝ այն կառույցի ղեկավարը, որի քննած գործերի օրինականության նկատմամբ հսկողություն է իրականացնում Էդգար Արսենյանի ղեկավարած վարչությունը, հրաժարականի դիմում է ներկայացրել։ Եվ ահա Էդգար Արսենյանին մի քանի հարց ուղղեցինք , թե դուք արդար է համարում, որ մարդկանց 30-40 տարի առաջվա գույքի ծագումն է պահանջվում, երբ այդ տարիներին արդեն շատ մարդ մահացել է սա իրավաբանությո՞ւն է, հարցրել ենք նաև թե նրա  տանը 30-40 տարվա վաղեմության ինչ փաստաւղթ կա։

Քնար Մանուկյան




Լրահոս