ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում։

Վարդենյաց լեռնանցքում և Սիսիան-Զանգեր ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկացառույց։

Շիրակի մարզում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։




Լրահոս