Երեւանի ավագանին հունվարի 31-ին արտահերթ նիստ է հրավիրել: ArmLur.am-ը տեղեկացավ՝ օրակարգում տրանսպորտի ուղեվարձի նոր սակագներն են լինելու:
Ինչպես Տիգրան Ավինյանն այսօր հայտարարեց, լսել, կարդացել են բազմաթիվ բողոքներն ու մեկնաբանությունները և որոշում կայացրել փետրվարի 1-ից ներդնել ուղևորատոմսի նոր սակագին` 150 դրամ։
Հիշեցնենք նաև, որ Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի նոր սակագներ կգործեն փետրվարի 1-ից։ Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում էր 8 տեսակի ուղետոմս։
Քրիստինա Մուշեղյան