Մերձավանում հնչած կրակոցներն ու ողբերգական դեպքը խորը արմատներ ունեն. տեւական ժամանակ գյուղում լարված վիճակ է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեւական ժամանակ է՝ գյուղի տղաները մեքենան արագ վարելու հարցի շուրջ խնդիր են ունեցել։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մեքենան արագ վարել են գյուղում ու հայհոյախառը դիտողություն է արվել։ Արդյունքում, դիտողություն անող անձին պատժելու  նպատակով գյուղի խանութի մոտ հավաքվել են մի խումբ տղաներ ու ծեծել իրար։

Այսքանով, ծեծը կուլ չեն տվել մյուս կողմի մասնակիցները․ զինված գնացել են հարց լուծելու, հնչել են կրակոցներ, որն էլ ճակատագրական է եղել միջադեպի մասնակիցներից մեկի համար։

Այս իրավիճակում հարց է առաջանում՝ ո՞ւր էր մարզային, համայնքային ոստիկանությունը, երբ տեւական ժամանակ է՝ գյուղում լարված վիճակ է ու կարող էր կանխվել ողբերգությունը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ տեղեկություններ տարածվեցին, որ գիշերը զինված հարձակում է եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ կա մեկ զոհ և մեկ վիրավոր:

Քնար Մանուկյան




Լրահոս