![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/photo_2025-02-18_10-24-31.jpg)
Երգիչ, դերասան, հաղորդավար Արսեն Գրիգորյանը, ով մասնակցում էր «Դեպի Եվրատեսիլ» 2025 երգի մրցույթին, իր ինստագրամյան միկրոբլոգի սթորիներ բաժնում նոր լուսանկար և տեսանյութ է հրապարակել։
Բանն այն է, որ Արսեն Գրիգորյանը մեկնել է Կիպրոս նկարահանումների։ Իր ինստագրամի սթորիներ բաժնում Արսենը գրել է.
«Կիպրոսում նկարահանում ենք «Will you marry me» երգի տեսահոլովակը։ Այսօրվա մեր նկարահանման գրաֆիկը՝ երեկոյան 6-ից մինչև առավոտյան 6»։
Նշենք, որ տեսահոլովակի նկարահանման համար աշխատում են 30-ից ավելի մարդիկ։
Հավելենք նաև, որ փետրվարի 16-ին հայտնի դարձավ, որ այս տարի Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում կներկայացնի Պարգը, որը տեղի կունենա Շվեյցարիայի Բազել քաղաքում։
Աննա Սրապիոնյան