
Այսօր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը կքննի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արթուր Ոսկանյանը։
Նշենք, որ պաշտպանության կողմը կպահանջի, որ դատաքննությունն իրականացվի դռնբաց ռեժիմով։
Հիշեցնենք, որ հունվարի 4-ին ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է Տիրան Խաչատրյանը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի օրերին՝ ռազմական դրության ընթացքում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ իբրև անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ, սակայն գեներալ-լեյտենանտը մեղադրանքը չի ընդունում։