Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Ալբանիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական փուլի վերջին խաղում Տիրանայում մրցել է Ալբանիայի ընտրանու հետ և 91:70 հաշվով հաղթանակ է տարել: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Քրիս Ջոնսը: Նա վաստակել է 34 միավոր, կատարել 5 ռեբաունդ և 8 փոխանցում:

Հայաստանի հավաքականը Ալբանիայի դեմ խաղին մասնակցել է Բոգդան Կարաչիչի գլխավորությամբ: Մարզչական շտաբում ընդգրկված են եղել նաև հույն մասնագետ Կոստաս Պապավասիլեոուսը և Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանը։

Աշխարհի առաջնության նախընտրական փուլի C դիվիզիոնում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղում Ավստրիան է, իսկ վերջին տեղում` Ալբանիան:




Լրահոս