ԵՄ-ում միասնական որոշում կա ուժեղացնել հարաբերությունները Հայաստանի հետ. ԵՄ դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական միությունում միասնական որոշում կա ուժեղացնել հարաբերությունները Հայաստանի հետ։ Այս մասին փետրվարի 28-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ–ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ պատասխանելով հարցին, թե  Եվրամիություն–Ամերիկայի Միացյալ Նահանգներ հարաբերություններում փոփոխությունները ինչպես կանդրադառնան ԵՄ–Հայաստան հարաբերությունների վրա։

«Կոնսեսուսը կա եւ դրան հետեւում են մեր բոլոր անդամ երկրները։ Մասնավոր հատվածը նույնպես հետեւում է դրան։ Այնպես որ, մենք կշարունակենք ուժեղացնել մեր հարաբերությունները, խորացնել դրանք եւ ես կարծում եմ՝ Հայաստանի կառավարության կողմից նույնպես մեծ կամք կա։ Ավելի մեծ կամք կա Հայաստանի ժողովրդի կողմից՝ շարունակելու աշխատանքը»,– ասաց նա։

Դեսպանի խոսքով՝ Հայաստան–Եվրամիություն հարաբերությունները ավելի մոտ չեն եղել, քան հիմա




Լրահոս