Թրամփը հույս ունի ԱՄՆ-ի պետական ​​պարտքը կրճատել «ոսկե քարտեր» վաճառելու հաշվին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարուստ օտարերկրացիներին «Ոսկե քարտերի» վաճառքից ստացված գումարը թույլ կտա կրճատել ԱՄՆ-ի պետական ​​պարտքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում ելույթի ժամանակ։

«Նրանք պատրաստվում են մեծ գումար վճարել, և այդ գումարով մենք պատրաստվում ենք կրճատել մեր պարտքը», – ասել է Թրամփը:

Թրամփը նշել է, որ «ոսկե քարտերի» վաճառքի շնորհիվ, որոնք հնարավորություն են տալիս ապրել ԱՄՆ-ում և հետագայում ամերիկյան քաղաքացիություն ստանալ, կհաջողվի ներգրավել «փայլուն, աշխատասեր մարդկանց, որոնք աշխատատեղեր կստեղծեն»։

«Դա նման է «գրին քարտի», բայց ավելի լավ և ավելի առաջադեմ», – նշել է Թրամփը՝ խոսելով «ոսկե քարտի» մասին։

Վերջերս Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն, այսպես կոչված, «ոսկե քարտեր» կվաճառի 5 միլիոն դոլարով, որոնք օտարերկրացիներին իրավունք կտան ապրել և աշխատել երկրում։ Նախատեսվում է, որ քարտերի վաճառքը կսկսվի մոտ ապագայում։




Լրահոս