ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանին Քննչական կոմիտե են հրավիրել և հարցաքննել․ ինչ է որոշվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդի, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանին հրավիրել են Քննչական կոմիտե եւ հարցաքննել: ArmLur.am-ի հետ զրույցում նա հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ հրավիրվել է իր առանձնատան գողության գործով:

ՀՀ Քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնեցին, որ Հրաչյա Հակոբյանը տուժող է ճանաչվել, եւ քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի առանձնատուն գողեր էին մտել, եւ, ըստ նրա, հասցրել են 7-8 մլն դրամի վնաս։ Տարել են գումար, ոսկյա շղթաներ և ժամացույց։

Սակայն փաստ է մեկ բան՝ չկան գողը կամ գողերը, ու ամենակարևորը՝ գողոնը իրավապահները փնտրում են ու փնտրում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս