
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բաերբոքը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը։
X-ում գրառման մեջ գերմանացի բարձրաստիճան դիվանագետը համաձայնությունը որակել է որպես «խրախուսող» :
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնագրի մասին լուրերը հուսադրող են։ Այն փաստը, որ տասնամյակների թշնամությունից և պատերազմից հետո կայուն խաղաղությունն այժմ հասանելի է, կարևոր է տարածաշրջանի համար», – հայտարարել է Բերբոքը: