Armenian text to speach

«Լրագրողին վերագրվում է արարք, որը նա չի արել»․ ինչ է մեկնաբանում «Թիվի 5»-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քիչ առաջ «Հայկական ժամանակ»-ը հայտնեց, որ օրերս «Թիվի 5» հեռուստաընկերության լրագրողն ու օպերատորը հարցազրույց չտալու համար վիճել են քաղաքացու հետ ու նրան վնասվածքներ պատճառել։ «Թիվի 5» հեռուստաընկերությունից ArmLur.am-ին թեմայի վերաբերյալ հայտնեցին․

««ՀԺ»-ի հրապարակման մեջ լրագրողին վերագրվում է արարք, որը նա չի արել: Երիտասարդ լրագրողուհին ոչ մեկին չի հարվածել: Մեր կադրերում ֆիքսված է, որ քաղաքացու՝ իրեն չնկարահանելու՝ վիրավորական տոնով պահանջից անմիջապես հետո, տեսախցիկն անջատվել է, սակայն ագրեսիվ տրամադրված քաղաքացին սկսել է անձնական բնույթի շատ կոպիտ վիրավորանքներ հնչեցնել նկարահանող խմբի երկու անդամների հասցեին:

Դեպքի վայրում եղած մեր աշխատակիցները կատավածը համարում են կանխամտածված սադրանք, որից պաշտպանվել, ցավոք, չի հաջողվել:

«ՀԺ»-ի հրապարակումից տեղեկանում ենք, որ «կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»: Մեր իրավաբանները զբաղվում են այս հարցով, և հույս ունենք՝ քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանը»:




Լրահոս