
Շատերի կողմից արդեն սիրելի դարձած «Թույլ օղակ» ինտելեկտուալ հաղորդումը երկրորդ եթերաշրջանով հետ է վերադառնում հեռուստաեթեր, սակայն փոքրիկ անակնկալով։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հայտնի և սիրված հաղորդավար, դերասան Բաբկեն Չոբանյանն այլևս չի վարելու հաղորդումը։ Չոբանյանին փոխարինելու է Անիտա Հախվերդյանը։
Նշենք, որ Անիտա Հախվերդյանը երաժիշտ և երգահան է։ Շատերի համար իրոք անակնկալ էր վերջինիս հայտնվելը տվյալ հաղորդաշարում, քանի որ ինչպես ընդունված է ասել՝ հաղորդման «համն ու հոտը» Բաբկեն Չոբանյանն էր։
Թե ինչպես կվարի ու կմատուցի հաղորդումը Անիտա Հախվերդյանը, մնում է միայն սպասել, այդ ամենը ցույց կտա հաղորդման ընթացքը։ Սակայն այն, որ հաղորդման շատ երկրպագուներ արդեն իսկ տխուր են Բաբկեն Չոբանյանի հեռանալու փաստով, փաստ է։
Աննա Սրապիոնյան