Շախմատի տան մոտ հայտնաբերել են ատրճանակ և փամփուշտներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 8-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Խանջյան փողոցի թիվ 50 հասցեում գտնվող Շախմատի տան մոտ զենք-զինամթերք է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է տարբեր տրամաչափի 122 փամփուշտ և ինքնաշեն ատրճանակ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն 




Լրահոս