Բրյուսելում քեսաբահայությանը նվիրված բարեգործական միջոցառում է կայացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրյուսելում` «Հայ տանը», ապրիլի 9–ին Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության եւ համայնքային բոլոր կառույցների աջակցությամբ տեղի է ունեցել բարեգործական-տեղեկատվական միջոցառում` նվիրված քեսաբահայությանն ու նրանց խնդիրներին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացման խոսքով հանդես է եկել Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի Բենելուքսի փոխանորդ Զատիկ վարդապետ Ավետիքյանը: Այնուհետեւ ելույթ ունեցող բանախոսները ներկայացրել են Սիրիայի հայ համայնքի, մասնավորապես` քեսաբահայության պատմությունը:

Միջոցառման ընթացքում ուղիղ կապ է հաստատվել Բեյրութի «Վան» ռադիոկայանի տնօրեն Ավո Գիդանյանի եւ քեսաբցի փախստական Կարո Սեւան Մանճիկյանի հետ: Վերջիններս ներկաներին պատմել են քեսաբահայության խնդիրների եւ կարիքների մասին: Նրանք բարձր են գնահատել աշխարհասփյուռ հայության կողմից ցուցաբերվող թե՛ բարոյական, թե՛ նյութական աջակցությունը:

Միջոցառման վերջում տեղի է ունեցել հանգանակություն, որն ուղղվելու է Քեսաբի հայերի օգնությանը:




Լրահոս