ԲՀԿ-ն ինքն իրեն հակասում է, մեկ դեմ է, մեկ` կողմ. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հետ քաղաքական կոնսուլտացիաներից հետո «Կենտրոն» հ/ը եթերում Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների փաթեթի առթիվ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ԲՀԿ-ն կտրականապես դեմ է դրան եւ դրա քննարկմանը հիմա, քանի որ երկրում առաջնայինը ոչ թե սահմանադրական, այլ տնտեսական բարեփոխումների իրականացումն է, եւ որ ԲՀԿ-ն կարծում է, որ բոլոր ջանքերը պետք է ներդրվեն տնտեսական խնդիրների լուծման, արտագաղթի կասեցման ուղղությամբ։ ԲՀԿ մոտեցումն ուշագրավ է, քանի որ տրամագծորեն հակառակ է ոչ վաղ անցյալում ԲՀԿ որդեգրած քաղաքականությանը։

Ինչպես հայտնի է, մոտ երկու տարի առաջ ԲՀԿ-ն ընդդիմադիր մյուս ուժերի հետ մասնակցում էր 100% համամասնական ընտրակարգին անցնելու քննարկումներին եւ համարում էր, որ դա օրակարգային խնդիր է։ Իսկ սահմանադրական փոփոխությունների շրջանառվող փաթեթով հնարավորություն է տրվում անցում կատարել այդ ընտրակարգին»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս