Armenian text to speach

53-ամյա տղամարդու տանը խոշոր չափի, առանձնապես վտանգավոր թմրամիջոց է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՆԳՆ-ից հայտնում են․

«Մարտի 27-ին քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թումանյան համայնքի բնակիչ 53-ամյա տղամարդը տանը և հարակից շինություններում ապօրինի թմրամիջոց է պահում:

Նշված վայր մեկնած ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 53-ամյա տղամարդը ներկայացրել է ընդհանուր 16,01 գրամ խիմկա տեսակի թմրամիջոցով տարա և կաթուցիչներ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ»:




Լրահոս