Armenian text to speach

ՆԳՆ ոստիկանության ծառայողները մայրաքաղաքի մի շարք հատվածներում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանցավորության  կանխարգելման և բացահայտման նպատակով ՆԳՆ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանի պարեկների հետ   մայրաքաղաքի մի շարք հատվածներում ուժեղացված ծառայություն են իրականացրել

Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել են քրեական ենթամշակույթի նկատմամբ հակումներ ունեցող անձանց հնարավոր հավաքատեղիներն ու օպերատիվ տեղեկություններով ստացված մի շարք հասցեներ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ճանապարհային երթևեկության կանոնները խախտող անձինք, տարբեր տեսակի թմրամիջոցներ, զենք-զինամթերք։

ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվող ուժեղացված ծառայությունները շարունակական են։




Լրահոս