Armenian text to speach

Արքայազն Հարրին անսպասելի այցելել է Ուկրաինա՝ հանդիպելու պատերազմից տուժածներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արքայազն Հարրին երեկ՝ ապրիլի 10-ին, անսպասելի այց է կատարել Ուկրաինա և հանդիպել պատերազմից տուժածների հետ՝ վիրավոր վետերաններին աջակցելու իր շարունակական ծրագրի շրջանակներում։

Հարրին այցելել է Լվովի օրթոպեդիկ կլինիկա, որտեղ բուժվում և վերականգնվում են վիրավոր զինվորականները: Այցի ընթացքում նա հանդիպել է նաև Ուկրաինայի վետերանների միության ղեկավար Նատալյա Կալմիկովայի հետ։:

Հարրիին ուղեկցում էին «Invictus Games» հիմնադրամի անդամները, ներառյալ չորս վետերաններ, ովքեր վերականգնողական նմանատիպ փորձառություններ են ունեցել:

Հիշեցնենք, որ արքայազն Հարրին մեկնել է Ուկրաինա Լոնդոնի դատարանում երկու օր անցկացնելուց հետո, որտեղ նա բողոքարկում էր բրիտանական կառավարության որոշումը՝ զրկել իրեն կառավարության կողմից ֆինանսավորվող պաշտպանությունից այն բանից հետո, երբ նա 2020 թվականին թողեց թագավորական կյանքը և իր կնոջ հետ տեղափոխվեց Կալիֆորնիա:

Արքայազնը պատերազմին օտար չէ, քանի որ Աֆղանստանում նա երկու առաքելություններ է իրականացրել որպես Apache ուղղաթիռի երկրորդ օդաչու:

40-ամյա Հարրին՝ Չարլզ III թագավորի կրտսեր որդին, թագավորական ընտանիքի երկրորդ անդամն է, ով այցելել է Ուկրաինա։ Նրա մորաքույրը՝ Էդինբուրգի դքսուհի Սոֆին, առաջինն էր թագավորական ընտանիքից, ով մեկնեց Կիև 2022 թվականին ռուս-ուկրաինական պատերազմից հետո:

Անի Վարդանյան




Լրահոս