Armenian text to speach

Թուրք պաշտոնյան Անթալիայի դիվանագիտական ֆորումում ընդգծել է` ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումում ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման կարևորությունը: Այս մասին ֆորումի շրջանակներում լրագրողներին հայտնել է թուրքական ԱԶԿ կուսակցության կենտրոնական գրասենյակի արտաքին հարաբերությունների գծով նախագահի օգնական Հալիլ Քորքմազը։

«Շատ հաջող միջոցառում էր, այստեղ հիմնական քննարկման թեման էր տարիներ շարունակ Հայաստանի կողմից օկուպացված հողերի ազատագրման հարցը։ Այս ֆորումը հյուրընկալելիս Թուրքիան նաև ցույց տվեց, որ դա նրանց խղճի հարցն է։ Ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման նշանակությունը Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների առումով։ Մենք նույնպես համաձայն ենք սրա հետ»,- հայտնել է Քորքմազը։

Անի Վարդանյան




Լրահոս