Յացենյուկը կողմ է հանրաքվեներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ չի ցանկանում ուժ կիրառել երկրի հարավ-արևելքում ռուսամետ ուժերի կողմից գրավված վարչական շենքերն ազատագրելու համար:

Ապրիլի 11-ի առավոտյան ավարտվել էլ այն ժամկետը, որում ՆԳ նախարար Արսեն Ավակովը խոստացել էր լուծել Դոնեցկի, Լուգանսկի և այլ քաղաքների վարչական շենքերի ազատագրման հարցը, սակայն Դոնեցկում այն դեռևս գտնվում է խռովարարնեի ձեռքում:

Յացենյուկը հաստատել է խաղաղ հանձնվելու դեպքում ակտիվիստներին չհետապնդելու խոստումը: Սակայն նա անձամբ չի խոսել ակտիվիսների հետ՝ դրանով իսկ հիասթափեցնելուվ մարդկանց: Դնեպրոպետրովսկում կայացած խորհրդակցությանը Յացենյուկը հայտարարել է, որ Կիևը չի պատրաստվում վերանայել «Կոլեսնիչենկո-Կիվալովայի» օրենքը, որով երկրի ռուսալեզու շրջաններում թույլտրվում է ռուսերենի օգտագործումը գրեթե որպես պաշտոնական լեզու:

Նախկին նախագահ Յանուկովիչի փախուստից հետո Ռադան փորձել էր չեղյալ համարել օրենքը, սակայն նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինկոն այն չէր ստորագրել: Վարչապետը հայտարարել է, որ Կիևը պատրաստվում է վերացնել պետական մարզային վարչակազմերի համակարգը և ինքնավարման ավելի լայն լիազորություններ տրամադրեն դրանց: Բացի այդ՝ նա խոստացավ Ռագայում անցկացնել ռեգիոնների կողմից հանրաքվե անցկացնելու իրավունքի վերաբերյալ օրենքը:




Լրահոս