Armenian text to speach

Դատարանը Միխայիլ Խաչատուրյանին մեղավոր է ճանաչել դուստրերի նկատմամբ բռնություն գործադրելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դատարանը Միխայիլ Խաչատուրյանին հետմահու մեղավոր է ճանաչել դուստրերի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Մոսկվայի Բուտիրսկի դատարանը 2018 թվականին Մոսկվայում սպանված Միխայիլ Խաչատուրյանին մեղավոր է ճանաչել դուստրերի նկատմամբ բռնություն գործադրելու համար, հայտնել է РИА Новости-ի թղթակիցը։

«Խաչատուրյանին մեղավոր ճանաչել, <…> կարճել ամբաստանյալի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը»,- վճիռը հրապարակել է երեք դատավորներից մեկը։ Այսպիսով, դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը՝ Խաչատուրյանի մեղքն ապացուցված ճանաչել բոլոր կետերով։

Խաչատուրյանը դատվել է անչափահասների նկատմամբ բռնի սեքսուալ բնույթի դրվագների, մի քանի անձանց դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու, ինչպես նաև պոռնոգրաֆիկ նյութեր պատրաստելու և համացանցում տարածելու համար։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 27-ին Մոսկվայում աղմկահարույց սպանություն էր տեղի ունեցել. երեք քույրեր իրենց բնակարանում դանակահարել էին իրենց հորը։ Աղջիկները եղել են 17, 18 և 19 տարեկան, իսկ ամենաշատ վերքերը հասցրել է կրտսեր դուստրը։

Պաշտպանական կողմը պնդել է, որ տեղի ունեցածը ինքնապաշտպանության արդյունք է եղել, սակայն մեղադրանքը դեռևս առաջադրվել էր նախնական համաձայնությամբ սպանության հոդվածով։

Գլխավոր դատախազությունը սկզբում չհամաձայնեց այս որոշման հետ՝ պահանջելով մեղադրանքը վերաորակել որպես ինքնապաշտպանություն, սակայն երկրորդ փորձով հաստատեց մեղադրական եզրակացությունը։

Խաչատուրյան քույրերի գործը դեռ փակված չէ, սակայն նրանց հոր մեղավորությունը հաստատող դատարանի որոշումը կդառնա աղջիկների անմեղության ապացույցներից մեկը։ Պաշտպանական կողմը հույս ունի, որ այս գործը նույնպես կարճվելու է։

Անի Վարդանյան




Լրահոս