Օբամա ամուսինների տարեկան եկամուտը` կես միլիարդ դոլար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և փոխնախագահ Ջո Բայդենը հրապարակել են իրենց հարկային հայտարարագրերը. հայտնում է Ամերիկայի ձայնը:

Սպիտակ տան կայքում տեղադրված տեղեկատության համաձայն` 2013-ին Բարաք և Միշել Օբամաների համատեղ եկամուտը կազմել է 481 098 դոլար: Այդ գումարից 98 169 դոլարը նախագահական զույգը հարկերի տեսքով մուծել է դաշնային բյուջե, 23 328 դոլարը` Իլինոյս նահանգի բյուջե (Օբաման մինչ այժմ պահպանում է իր անշարժ գույքը Չիկագոյում), իսկ 59 251 դոլարը զոհաբերել է տարբեր բարեգործական կազմակերպություններին:

Ջո և Ջիլ Բայդենները 2013թ. աշխատել են 407 009 դոլար: Հարկերի տեսքով դաշնային բյուջե նրանք մուծել են 96 378 դոլար, 14 644 դոլար վճարել են Դելավերի, 3 470 դոլար` Վիրջինիայի նահանգների բյուջե: Բացի այդ, նրանք 20 520 դոլար են հատկացրել բարեգործական նպատակների համար:




Լրահոս