Ֆրանսիայում երկրպագուն ազատազրկվել է անկարգությունների պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական Լիգա 1-ի 26-րդ տուրի «Մոնպելյե»-«Սենտ Էտյեն» հանդիպումը, որը տեղի էր ունեցել մարտի 16-ին, նշանավորվել էր երկրպագուների անկարգություններով։

«Սենտ Էտյենի»՝ 2:0 հաշվով առաջ անցնելուց հետո «Մոնպելյեի» երկրպագուները խաղադաշտ էին նետել ծխարձակիչներ և պայթուցիկներ՝ առաջացնելով հրդեհ մարզադաշտի տրիբունայում։ Մրցավար Ֆրանսուա Լետեքսիեն ընդհատել էր խաղը։ Լիգայի կարգապահական հանձնաժողովը վերջնական արդյունք էր ճանաչել 2:0 հաշիվը

Անկարգությունների ընթացքում 26-ամյա երկրպագուն կոտրել էր զուգարանի դուռը և նետել այն անվտանգության աշխատակցի ուղղությամբ՝ ուղեկցելով արարքը անպատշաճ ժեստով։ Դատարանը նրան դատապարտել է 14 ամսվա ազատազրկման, որից 6-ը՝ պայմանական։ Նրան նաև 5 տարով արգելվել է այցելել մարզադաշտեր, պարտավորեցվել է կատարել հանրային աշխատանքներ և փոխհատուցել պատճառված վնասը։




Լրահոս