Armenian text to speach

Հութիները հրթիռակոծել են իսրայելական ռազմական թիրախը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռ են արձակել Թել Ավիվից հարավ գտնվող իսրայելական ռազմական թիրախի վրա։

«Եմենի հութիների հրթիռային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել, որի ընթացքում Պաղեստին-2 հիպերձայնային բալիստիկ հրթիռ են արձակել օկուպացված Ջաֆա (Թել Ավիվ) տարածքից հարավ իսրայելական ռազմական թիրախի ուղղությամբ», – ասվում է հութիների զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիայի հայտարարության մեջ։

Ուրբաթ օրը հութիները հայտնել են, որ երկու անգամ հրթիռակոծել են Իսրայելի հյուսիսում գտնվող Հայֆա քաղաքը:




Լրահոս