Herbalife-ի դեմ քրեական գործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ արդարադատության նախարարությունը և Դաշնային հետաքննությունների բյուրոն մի շարք այլ գերատեսչությունների հետ միասին քրեական գործ են հարուցել ուղղակի վաճառքով զբաղվող Herbalife ընկերության դեմ, որն արտադրում է սննդային հավելումներ և սնունդը փոխարինող նյութեր:

Կասկածներ կան, որ Herbalife-ը կարող է ֆինանսական բուրգ լինել՝ գրում է The Wall Street Journal-ը:

Herbalife-ը պնդում է, որ պահպանում է բոլոր օրենքներն ու նորմերը, և ողջունում է հետաքննությունը` իր դեմ կասկածները փարատելու հույսով:

ԱՄՆ ներդրումային հիմնադրամներից մեկի ղեկավար Վիլյամ Էկմանը Herbalife-ն անվանել էր «պատմության մեջ ամենաարդյունավետ բուրգը», պնդելով, որ ընկերության գործունեությունը այնքան էլ օրինական չէ:

2013թ.-ի ողջ ընթացքում Herbalife-ն ապարդյուն փորձել է ձերբազատվել այդ մեղադրանքից: Ընկերությունն արդեն 20 եռամսյակ անընդնեջ ցույց է տալիս Ուոլ-սթրիթի սպասումներից ավելի բարձր ֆինանսական արդյունքներ, և օգտագործում դրանք` իրենց բիզնես-մոդելի կայունությունը և բարեխղճությունը ապացուցելու համար:

2013թ.-ի վերջում 80 երկրներում աշխատող Herbalife-ը ողջ աշխարհով մեկ 3,7 մլն տարածողներ ուներ:

Ընկերության` Ֆինանսական բուրգին պատկանելու հատկանիշներից մեկն է այն հանգամանքը, որ այն ավելի շատ եկամուտ է ստանում ոչ թե «մաքուր» վաճառքներից, այլ նոր կադրերի ներգրավումից:




Լրահոս