Դիակ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 15-ին, ժամը 10.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Կարմիր Բլուրի գերեզմանատան մոտակայքում` փոսի մեջ, հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը եւ փրկարարական ջոկատը:

Փրկարարները գերեզմանատան մոտակայքում գտնվող չգործող ջրանցքից դուրս են բերել 57-ամյա Ա. Ն.-ի դին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին:




Լրահոս